ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Ներկայացուցիչների պալատը Սենատից անմիջապես հետո հավանություն Է տվել հղիության 6-րդ շաբաթից աբորտների արգելման մասին օրենքին, ինչի մասին վկայում են քվեարկության արդյունքները։
Օրինագծի օգտին քվեարկել Է 79 պատգամավոր, դեմ են արտահայտվել 23-ը: Օրինագիծը ենթադրում Է աբորտների արգելում այն պահից, երբ կարելի Է լսել պտղի սրտխփոցը:
Նահանգապետ Ջոն Էդվարդսը հայտարարել Է, որ մտադիր Է ստորագրել օրինագիծը: Ավելի վաղ համանման օրինագծեր են ընդունվել Ջորջիայում, Քենտուկիում, Միսիսիպիում, Օհայոյում եւ Միսուրիում:
Ինչպես սպասվում Է, Լուիզիանայի նոր օրենքը կվիճարկվի դատարանում, ինչպես եւ մյուս համանման օրենքները։












































