ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին մեկնաբանել է ամերիկյան Rand Сorporation հետախուզական վերալուծական կենտրոնի վերջին զեկույցը՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում:
Rand Сorporation-ի զեկույցում խոսվում է Ռուսաստանի հետ դիմակայության միջոցների մասին և նշվում, որ ամերիկյան կողմը պետք է գործադրի առավելագույն ջանքերը՝ Ռուսաստանին բոլոր միջազգային կազմակերպություններից բացառելու համար (բացի ՄԱԿ-ից), ինչպես նաև ԱՄՆ-ի Հարավային Կովկասի պետությունների հետ կապերն ընդլայնելու անհրաժեշտության մասին:
«ԱՄՆ-ում ընդունում են, որ Ռուսաստանի դիրքերը շատ ամուր են Հյուսիսային Կովկասում, իսկ հարավում կարելի է օգտվել առկա հակասություններից: Նրանք վստահ են, որ Ադրբեջանն անդառնալիորեն շարժվելու է Արևմուտքի ուղղությամբ: Պետք է նաև նշեմ, թե որտեղ է գտնվում աշխարհում ԱՄՆ-ի գրեթե ամենամեծ դեսպանատունը՝ Հայաստանում: Եվ դա պատահական չէ, քանի որ այնտեղ դիտարկվում է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը: Ես կարծում եմ, որ և՛ մեր հայ, և՛ ադրբեջանցի ընկերները պետք է զգոն լինեն. թշնամին չի ննջում»,- ասել է խորհրդականը:
Իլնիցկին նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները փորձելու է ապակայունացնել իրավիճակը Մերձդնեստրում, Ուկրաինայում, Բելառուսում՝ Ռուսաստանին վնասելու նպատակով:








































