Այսօր՝ մայիսի 29-ին, գումարվել են Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
«Դատավորների ժողովը հստակ հայտարարեց, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, և այդ մարմինը չի երաշխավորում դատավորների անկախությունը»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ միգուցե անհրաժեշտ է, որ ԲԴԽ անդամները հետևե՞ն Գագիկ Հարությունյանի օրինակին. «Հակառակ դեպքում մենք կունենանք իրավիճակ, երբ հասարակություն-դատական համակարգ անջրպետը էլ ավելի կխորանա»:
«ԲԴԽ-ն չպետք է մատնվի անգործության, և ԲԴԽ անդամները պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն և նպաստեն դատական համակարգի առողջացմանը»,- հայտարարեց պատգամավորը:
Նա հույս հայտնեց, որ ԲԴԽ առաջիկա նիստում անդամները համարժեք կգնահատեն իրավիճակը և համապատասխան որոշումներ կկայացնեն:
Մանրամասները՝ տեսանյութում:








































