«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ առաջիկայում փոփոխություն է սպասվում ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում։ Հանձնաժողովի նախագահ, ապա՝ ավելի ուշ փոխնախագահ է դառնալու ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։ Այժմ այս պաշտոնը զբաղեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
Թերթի հետ զրույցում Դ. Հարությունյանը հաստատել է այս փաստը՝ նշելով, որ նման որոշում կայացնելու պատճառը իր աշխատանքային ծանրաբեռնվածությունն է»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում












































