Սիրիայի առանձին շրջաններում բանակի և ընդդիմադիրների միջև հրադադարի ռեժիմը թույլ է տվել վերջին շաբաթվա ընթացքում երկրի՝ մինչ այս անմատչելի շրջաններում բնակվող 57 հազար մարդու մարդասիրական օգնություն հասցնել: Այս մասին հաղորդում է Trend-ը:
«Վերջին օրերի ընթացքում Համաշխարհային պարենամթերային ծրագիրը 2013-ի մայիսից ի վեր առաջին անգամ հասել է Հոմսի մերձակայքում գտնվող Հուլա բնակավայր և օգնություն հասցրել 20 հազար մարդու: Եվս 20 հազար մարդու համար նախատեսված սննդամթերքով բեռնատարները 6 ամսվա մեջ առաջին անգամ Ռաքա են ժամանել»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:
Նշվում է, որ 17.5 հազար մարդու համար սննդով լի բեռնատարներ են հասել նաև Դամասկոս և Դերա:







































