Արյան սովորական անալիզը կարող է որոշել Ալցգեյմերի հիվանդությունը դրա ի հայտ գալուց 3 տարի առաջ: Այս մասին հայտարարում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:
Նրանց մեթոդը կիրառելի է նաև մի շարք այլ հիվանդությունների բուժման համար: Բանն այն է, որ այդ մեթոդը մարդու արյան մեջ փնտրում է հատուկ ազդանշանային մոլեկուլներ:
Մասնավորապես`Ալցգեյմերի հիվանդության համար նրանց հաջողվել է 10 ֆոսֆոլիպիդներ հայտնաբերել: Դրանք արյան մեջ են հայտնվում հիվանդության ի հայտ գալուց 3 տարի առաջ:











































