«Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը տեղի է ունեցել Իսրայելում 2019 թվականին, դիտել են աշխարհի 182 միլիոն մարդիկ: Այս մասին մայիսի 28-ին հաղորդել է Եվրոպական հեռարձակողների միությունը:
Մրցույթի եզրափակիչ փուլը, որ տեղի է ունեցել մայիսի 18-ին և տևել է չորս ժամ, գրավել է դիտորդների 36,7% -ին: Դա 1 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին: 40 միլիոն դիտորդներ YouTube- ում դիտել են Եվրատեսիլը: Նրանց մեծ մասը 35 տարեկանից փոքր է:
Հիշեցնենք,որ Եվրատեսիլ-2019-ի հաղթող է ճանաչվել Դունկան Լոուրենսը։











































