«Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է թիմի բնավորության, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Արսենալ»-ի դեմ պատասխան խաղից իր սպասելիքների մասին:
«Մեր թիմի բնարավորության մասին է խոսում այն փաստը, որ մենք հաղթել ենք Բունդեսլիգայի 16 անընդմեջ հանդիպումներում: Թիմը միշտ փորձում է նոր բարձունքներ նվաճել: Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ միշտ ձգտում է հաղթանակի: «Բավարիա»-ում մեծամիտներ չկան: Մենք չենք պատրաստվում անհոգ խաղալ: Թիմը միշտ կենտրոնացած է խաղի վրա և ցանկանում է հաղթել:
Մենք հարգանքով ենք մոտենում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում մեր բոլոր մրցակիցներին: Խոսելով «Արսենալ»-ի կամ եվրոպական այլ առաջատար ակումբի մասին` պետք է հարգանք ցուցաբերել: Ես դա սովորել եմ»,- ասել է Մյուլերը:







































