ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Չինաստանը դադարել է Իրանից նավթ գնել։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Իրանից նավթ գնել դադարեցրել են նաև Հնդկաստանը, Թուրքիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թայվանը, Հունաստանը և Իտալիան։
Նշվում է, որ Պեկինը Թեհրանից այլևս նավթ չի գնում՝ ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների պատճառով։
Սակայն Իրանն ակնկալում է, որ կվերականգնվի իր նավթի վաճառքը Չինաստանին։








































