«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 10 տարվա հովանավորչական պայմանագիր կկնքի Nike ընկերության հետ: Այդ մասին հայտնում Daily Mail-ը:
Նոր գործարքի համար Անգլիայի չեմպիոնը կստանա 600 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այժմ մարզահագուստ արտադրող ընկերությունը «կարմիր սատանաներ»-ի տեխնիկական հովանավորն է: Այն տարեկան 23,5 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարում անգլիական ակումբին։
Բացի այդ, առաջիկայում Դևիդ Մոյեսի թիմը կհայտարարի նաև տիտղոսային հովանավորի փոփոխության մասին։ Chevrolet ընկերությունը մանչեսթերցիներին կվճարի տարեկան 35 միլիոն ֆունտ ստերլինգ։







































