Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը կարող է ստորագրվել մարտի 17-ին կամ 21-ին:
Ռուսական կողմն ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ համաձայնագրի պայմանները ռիսկեր են պարունակում Ռուսաստանի ներքին շուկայի համար, քանի որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ ունի ազատ առևտրի գոտի, իսկ համաձայնագրի դրույթները տարբերվում են պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու գործընթացում:
«Պարզապես անհրաժեշտ է տեխնիկապես պայմանավորվել օրվա մասին, երբ հնարավոր կլինի դա անել (ստորագրել համաձայնագրի քաղաքական մասը-1in.am): Փաստացի դա կարելի է անել 17-ին (մարտի), երբ կլինի ԵՄ խորհուրդը, կամ 21-ին»,-ասել է Դեշչիցան «1+1» հեռուստաալիքի եթերում:









































