Ժնևի ավտոսրահում ներկայացված են հետաքրքիր կոնցեպտ ավտոմեքենաներ ու տպավորիչ սերիական մոդելներ, որոնք ի վիճակի են ռետրոավտոների կարոտախտի նոպա հարուցել, հայտնում է style.rbc.ru-ն:
Բրիտանական Morgan բրենդը Ժնևում ներկայացրել է հին մոդելներ նոր շարժիչներով ու ցուցադրել, որ դասականը միշտ նորաձև է:
Մինչև Ժնևի ավտոսրահի բացումը Morgan ընկերության ներկայացուցիչները խոստացել էին հանրությանը ցուցադրել իրենց հայտնի Morgan Plus 4 կաբրիոլետը՝ նոր շարժիչով:
Ժնևում ներկայացված մոդելը հագեցած է Ford GDI չորսմխոցանի 1,9-լիտրանոց շարժիչով, առավելագույն արագությունը՝ 193 կմ/ժ:
Եվս մեկ հին, սակայն Morgan-ի դեռ չմոռացված մոդել է ներկայացված Ժնևում՝ 3 Wheeler տրիցիկլը:
Ընկերության 3-անվանի մեքենան սկսել է թողարկվել դեռ 1909-ին: 3 Wheeler-ը թողարկվում էր մինչ 1952-ը:
2011թ. դրանց արտադրությունը վերականգնվել էր:











































