Մեծ Բրիտանիայում նորից սրվել է «դեղին մամուլի» շուջ ծագած սկանդալը, երբ նրանց հասանելի են դարձել բրիտանացիների հեռախոսազրույցներն ու կարճ հաղորդագրությունները:
Ոստիկանությունը քննում է News of the World-ի դեմ հարուցված այն գործը, համաձայն որի Ռուպերտ Մերդոքին պատկանող լրատվամիջոցը կոտրել է 2005թ. Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հարազատների ձայնային փոստն ու լսել է նրանց հեռախոսազրույցները: Նշվում է, որ հնարավոր է թերթը կաշառք է տվել ոստիկաններին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մերդոքի ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քննության հետ:










































