Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Վախդ կչափենք…». Մոսկվայից Լոռու մարզ հարսանիքի եկած 22-ամյա երիտասարդը թալանել է բարեկամին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Հովիկ Մ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 22-ամյա Հովիկ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել ուրիշի գույքի բացահայտ հափշտակության՝ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Ըստ մեղադրանքի՝ ՌԴ քաղաքացի Հովիկ Մ.-ն, գտնվելով Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, 2017 թվականի հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 30-ի սահմաններում, իր հետ վերցնելով փայտի կտոր, կիսաբաց լուսամուտով ապօրինի մուտք է գործել Անուշ Մ.-ի տուն, ննջասենյակում գտնվող պահարանից վերցրել է ընդհանուրը՝ 700 հազար դրամ արժողության 4 կտոր ոսկե զարդերը: Այդ ընթացքում արթնացել է նույն ննջասենյակում քնած տանտիրուհին՝ Անուշը, ում նկատմամբ Հովիկ Մ.-ն, ըստ մեղադրանքի, ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ փայտի կտորով հարվածել է նրա աջ ականջի շրջանին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք, ապա պատուհանից փախել է՝ բացահայտ հափշտակելով Անուշ Մ.-ի՝ խոշոր չափերով վերոհիշյալ գույքը:

Հովիկ Մ.-ն նախաքննության ու դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա պնդել է, թե տուժող Անուշը իր վրա «շառ է անում», ինքը նրան չի ճանաչել, նրա տան տեղը չգիտեր, նրա տուն չի մտել ու ոսկեղեն չի հափշտակել: Ինքը փող ու ամեն ինչ ունի, դա իրեն պետք չի եղել: Դեպքի գիշերը գտնվել է քեռու տանը՝ քնած է եղել: Այդ օրը մինչև կեսգիշեր ընկերների հետ է եղել՝ գյուղում գարեջուր են խմել, իսկ կեսգիշերից հետո գնացել է քեռու տուն ու քնել է: Ինքը Հայաստան էր եկել բարեկամի հարսանիքին, ոչ թե գողության:

Նախաքննության ժամանակ Հովիկ Մ.-ն հայտնել է, թե բնակվում է Ռուսաստանում: 2017 թվականի հոկտեմբերի 26-ին ծնողների հետ մեքենայով եկել է Գյուլագարակ գյուղ՝ քեռու աղջկա հարսանիքին: Տեղավորվել են քեռու տանը: Հաջորդ օրվա երեկոյան գյուղում հանդիպել է ընկերներին, գարեջուր են խմել, իսկ կեսգիշերին մոտ գնացել է քեռու տուն ու քնել է: Ինքը գյուղին լավ ծանոթ չէ, տուժող Անուշին չի ճանաչում, նրա տանից կատարված գողության մասին տեղեկություն չունի:

Տուժողի հետ առերես հարցաքննության ժամանակ Հովիկ Մ.-ն պնդել է, որ ինքը մեղսագրված արարքը չի կատարել, եթե կատարած լիներ, կխոստովաներ ու կխնդրեր, որ Անուշը ների իրեն, մանավանդ, որ բարեկամ են:

Տուժող Անուշ Մ.-ն հայտնել է, որ բնակվում է մոր հետ: Դեպքի պահին քնած է եղել իր ննջասենյակում: Գիշերը ձայներ է լսել, մտածել է՝ մայրն է, սկզբում ուշադրություն չի դարձրել: Արթնացել է ոտնաձայներից ու տեսել է՝ ինչ-որ մեկը կանգնած է իր գլխավերևում: Սենյակը բավական լուսավոր էր, ինքը տեսել է այդ անձնավորության դեմքը, բայց չի ճանաչել: Եթե նա իրենց գյուղացի լիներ, ինքը կճանաչեր: Վախեցած հարցրել է՝ ո՞վ ես: Նա այդ պահին «կապիշոնը» քաշել է գլխին, փայտով խփել է իր ականջին ու փախել է: Ինքը հարվածից գոռացել է, կանչել է մորը:

Վեր է կացել, բացել է դուռը, օգնություն է կանչել: Բայց մտածելով, որ հանցագործը կարող է նորից վերադառնալ, մտել է տուն ու դուռը փակել է: Ստուգել է ննջասենյակում գտնվող պահարանը ու տեսել է, որ չորս կտոր ոսկեղենը չկա՝ երկու մատանի, շղթա ու կուլոն՝ ընդհանուր արժեքը՝ 700 հազար դրամ: Տան դուռը փակ էր, հանցագործը մտել է պատուհանով, որն ինքը կիսաբաց էր թողել: Հանցագործը պահարանի վրա թողել էր կրակայրիչ: Հատակին էր գցել իր պայուսակը, որի մեջ բան էր փնտրել, բայց ոչինչ չէր գտել:

Ինքը զանգել է քրոջը, ասել է կատարվածի մասին: Քույրը եկել, շտապօգնություն է զանգել: Քիչ անց եկել են շտապօգնությունն ու ոստիկանները:

Հաջորդ օրը ոստիկանությունում ճանաչման են ներկայացրել մի քանի անձանց, որոնց մեջ ինքը ճանաչել է Հովիկ Մ.-ին, հարձակվել է նրա վրա՝ ասելով՝ ինչո՞ւ էիր ուզում կյանքս խլել: Նա չի արձագանքել…

Տուժողը նշել է, թե հստակ չի կարող ասել՝ իր տուն մտնողը Հովի՞կն էր, թե՞ ոչ, քանի որ նմանեցնելով է նրան մատնացույց արել: Ճանաչման գործողության ժամանակ ինքը չգիտեր, որ Հովիկն իրենց բարեկամն է, եթե իմանար, ոչ ոքի չէր ճանաչի… Ենթադրում է՝ հանցագործը մենակ չի եղել, բայց երկրորդ մարդ չի հայտնաբերվել:

Ճանաչման գործողությունից հետո իրեն Ռուսաստանից զանգել է բարեկամուհին ու ասել է՝ ինչո՞ւ ես տղայիս միլիցիա տվել: Ինքն ասել է, որ ոչ մեկի անունը չի տվել: Միայն այդ ժամանակ է իմացել, որ իր ճանաչած անձն իր բարեկամն է:

Նախաքննության ընթացքում Հովիկի պապն ու տատը իրեն խնդրել են ցուցմունքը փոխել, ասել, թե շփոթել է, բայց ինքը նրանց չի լսել, քանի որ այն ժամանակ վստահ էր, որ իր տուն մտնողը հենց Հովիկն է եղել: Ինքը նրա հարազատներին գումարային պահանջ չի ներկայացրել, ներկայումս էլ պահանջ չունի և չի ուզում, որ նա դատվի… Միաժամանակ տուժողը պնդել է, որ նախաքննական ցուցմունքները ճիշտ են…

Այս դատաքննական ցուցմունքից հետո տուժողը պահանջել ու դատարանում լրացուցիչ ցուցմունք է տվել՝ պնդելով, թե Հովիկ Մ.-ն է եղել իր տուն մտած անձը: Ինքն անմիջապես ճանաչել է նրան ճանաչման գործողության ժամանակ: Իսկ երբ իմացել է, որ նա իր բարեկամն է, փորձել է պաշտպանության տակ առնել նրան: Հովիկի պապն ու տատը խնդրել են իրեն, որ ցուցմունքը փոխի, ասել են. «Կտանենք վախդ կչափենք, ոսկեղենիդ գումարը կտանք, մենակ թե փոխիր ցուցմունքդ»: Ինքը չի համաձայնել: Իրեն ասել են նաև, թե Հովիկը այդպիսի բան չէր անի, ընկերներն են նրան օգտագործել:

Շատ մարդիկ են իրեն համոզել, որ ցուցմունքը փոխի, նույնիսկ քննիչի դեմ գրի, թե քննիչը չի թողնում, որ ինքը ցուցմունքը փոխի: Ասել են, թե ուզում են «օրգանին սխալ հանեն»: Ինքը պատասխանել է, թե նման բան չի անի:

Տուժողը նշել է՝ եթե գործը սարքովի լիներ, ինքը հենց սկզբից կվերցներ իրեն առաջարկվող գումարը ու կասեր, թե Հովիկը չի եղել իր տուն մտած անձը: Իր նախորդ ցուցմունքում ինքը փորձել է օգնել Հովիկին, ասել է, թե համոզված չէ, որ նա է եղել, բայց նրա հարազատներն իր օգնությունը չեն գնահատել: Իրեն ասել են՝ եթե ցուցմունքը չփոխի, վկաներ են բերելու, որ ինքը տոկոսով փող տվող է: Մի կողմից նրանք իրեն գումար էին առաջարկում, որ ցուցմունքը փոխի, մյուս կողմից ինքն իմանում էր, որ նրանք գյուղում ստորագրություններ են հավաքում, թե ինքը վաշխառու է, ու իր հետ կատարվածը կազմակերպված է…

Տուժողը նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե ինքը նախկինում զբաղվել է հագուստի մանրածախ առևտրով, և գյուղում թյուր կարծիք է եղել, իբր ինքը հարուստ է… Նա ասել է, թե պատրաստ է ներել Հովիկ Մ.-ին, եթե նա ընդունի, որ իրոք մտել է իր տուն և ասի, թե ով է նրան իր տուն ուղարկել…

Տուժողը դատարանում ներկայացրել է քաղհայցի պահանջ՝ 700 հազար դրամի չափով՝ իրենից հափշտակված ոսկեղենի արժեքը:

Դատարանը Հովիկ Մ.-ին մեղավոր է ճանաչել կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, դատապարտել է 4 տարի ազատազրկման, այս պատժին հաշվակցել է նախնական կալանքի տակ գտնված ժամանակը՝ 1 տարի 1 ամիս 21 օրը, վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում՝ 2 տարի 10 ամիս 9 օր ժամանակով: Հովիկ Մ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է պատժի կրումից: Հովիկ Մ.-ից հօգուտ տուժողի կբռնագանձվի 700 հազար դրամ՝ որպես հանցավոր արարքով նրան անմիջականորեն պատճառված նյութական վնասի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում