Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ԿԳ նախարարը հավաստիացրել է «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական

Արամ Խաչատրյան համերգասրահը «ԴասA» նախագծի շրջանակներում համախմբել էր Երևանի ավագ դպրոցների աշակերտներին։ «ԴասA»-ի ամփոփիչ գալա-համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը՝ կատարելով հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։

«Արմենպրես»–ի հաղորդմամբ, «ԴասA»-ի գալա-համերգին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշել է, որ շատ ուրախ է համերգասրահում տեսնել այսքան աշակերտների, և «ԴասA»-ի գաղափարի արդյունքը, ըստ նրա, պետք է լիներ հենց դա։

«Կրթության և գիտության նախարարությունը «ԴասA»-ի հետ մի քանի այլ նախագծեր է իրականացնում, որոնց նպատակն է մշակույթը և բարձր արժեքները բերել դպրոց և ասել, որ ՀՀ իրական քաղաքացին ձևավորվում է հենց այդպիսի արժեհամակարգի շրջանակներում։ «ԴասA»-ի գաղափարը ծնվել է 2018-ի ամռանը, երկար քննարկել ենք այն, և կարծում եմ՝ շատ լավ արդյունք ունենք այն առումով, որ «ԴասA»-ի շրջանակներում մեր գործընկերներն այցելեցին Երևանի ավագ դպրոցներ և սովորեցրին սիրել ու լսել դասականը։ Մենք փորձեցինք այս նախագծի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջոցով կոտրել այն կարծրատիպը, թե դասական երաժշտությունը դժվար է լսել, և աշակերտներին, մեր ապագա սերունդներին բերել նման համերգասրահներ։ Դա մեզ մոտ ստացվեց, ստացվեց նաև նրա շնորհիվ, որ նախագիծն իրականացնելիս կիրառեցինք աշակերտների սիրած գործիքները՝ նորագույն տեխնոլոգիաները»,- ասոլ է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով նաև դիրիժոր Սերգեյ Սմբատյանին համագործակցության համար։ Նա նաև նշեց, որ «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական, քանի որ գիտեն, որ ճիշտ գործ են անում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով անցնող ուսումնական տարվա ընթացքում երևանյան ավագ դպրոցներ կատարած այցելություններն ու հանդիպումներն աշակերտների հետ, խոստովանեց, որ երեխաներից ստացած էմոցիաներն ու ինֆորմացիան անսպասելի էին։ «Մենք հանդիպեցինք երեխաների, որոնք ապրում էին երաժշտությամբ, շատ լավ գիտեն երաժշտությունը, և դա նրանց կենսակերպն է դարձել։ Ոգևորված եմ շատ՝ տեսնելով նման երեխաների»,- նշել է մաեստրո Սմբատյանը՝ ավելացնելով, որ ծրագրին մասնակցել են 35 ավագ դպրոցների մոտ 13500 աշակերտներ։

Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցի սան Դավիթ Պետրոսյանը նշում է, որ հանդիպումը Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ կայացել է շատ անմիջական մթնոլորտում։ «Մեր օրերում, երբ անորակ երաժշտությունը բավականին տարածված է, ուրախալի է, որ կա մի նախագիծ, որ պատանիներին տանում է դեպի դասական երաժշտությունը»,- նշել է Դավիթ Պետրոսյանը։

«ԴասA»-ն կրթամշակութային նախաձեռնություն է, որի նպատակն է ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով ուղղորդել երիտասարդ սերնդին դեպի դասական արվեստը։ Նախագիծը կյանքի են կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։

Համերգին ներկա աշակերտներն իրենց տոմսերն ամրագրել էին «ԴասA» բջջային հավելվածի միջոցով։ Այս հավելվածը տեղեկատվական ինտերակտիվ հարթակ է, որը երեխաներին ներկայացնում է հետաքրքիր փաստեր դասական երաժշտության մասին։

«ԴասA»-ի գալա-համերգին ներկա էին նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամավորական ծրագրի մասնակիցները՝ մոտ 25 տարեց կամավոր, որոնք հետագայում էլ ներգրավվելու են նվագախմբի համերգների և այլ ծրագրերի կազմակերպման գործընթացներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում