Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը խոստանում է, որ ինքնավարությունում երկու լեզու կլինի, քանի որ առօրյայում կիրառվում են ռուսերենն ու ղրիմա-թաթարերենը: Նրա խոսքով՝ թերակղզում բնակվող բոլոր ազգությունները՝ ներառյալ ուկրաինացիները, կարող են զարգացնել իրենց լեզուները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նախկինում Ղրիմի տարածքում միակ պաշտոնական լեզուն համարվել է ուկրաիներենը՝ որպես երկրի պետական լեզու: 2012-ին տարածաշրջանային լեզուների մասին օրենքի ընդունումից հետո Ղրիմում համապատասխան կարգավիճակ է ստացել ռուսերենը:











































