Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում անցկացվել է արագ շախմատի մրցաշար, որն ավարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հաղթանակով:
ՖԻԴԵ-ի առաջին համարը 8.5 միավորով միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը զբաղեցրել է բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը: Նա 8 միավոր է վաստակել: 7-րդ տուրում Մխիթարյանը սևերով պարտվել է Կարլսենին:
Մրցաշարին մասնակցել են 383 շախմատիստներ, այդ թվում` 17 գրոսմայստերներ: Այդ մասին հայտնում է armchess. am-ը:






































