Համացանցում տարածում է գտնում «ամենամարդկային» ռոբոտի մասին տեսանյութը։ Տեսահոլովակը հրապարակվել է Twitter-ում Red State-ի լրագրող Բրենդոն Մորսի կողմից և մեկ օրում ավելի քան 1,6 միլիոն դիտում է գրանցել:
«Ես երբևէ ավելի մարդկային ռոբոտ չեմ տեսել, քան այս ռոբոտն է»,- մեկնաբանել է Մորսը։ Տեսանյութում ռոբոտը փորձում է տուփը տեղադրել մակերերսին, բայց ինչ-որ բան չի ստացվում։ Արդյունքում նա գցում է տուփը և ինքն էլ ընկնում է։
I’ve never seen something more human from a robot than this. pic.twitter.com/bDxkBISQA1
— Brandon Morse (@TheBrandonMorse) May 23, 2019