Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Հայաստանցիները տարեկան $290 միլիոն են կորցնում թանկ սննդամթերքի պատճառով

Հայաստանում պարենային ապրանքների գները ԱՊՀ այլ երկրների համեմատ 17%-ով ավելի բարձր են, որի պատճառով Հայաստանի սպառողները տարեկան շուրջ 290 միլիոն դոլարի կորուստ են ունենում: Այս ուշագրավ եզրակացությանն են հանգել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի մասնագետները:

Նրանք ուսումնասիրել են Հայաստանի պարենամթերքի շուկան, քանի որ հայաստանցի միջին սպառողի զամբյուղի գրեթե կեսը բաժին է ընկնում պարենային ապրանքներին, իսկ պատրաստի սննդի արդյունաբերությունը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսությունում` կազմելով արդյունաբերական արտադրանքի գրեթե մեկ երրորդը, իսկ սննդամթերքի մանրածախ վաճառքը կազմում է ընդհանուր մանրածախ վաճառքի 60%-ը:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի, ներկրման ծախսերի, ապրանքատեսակի և ժամանակային գործոնների տարբերությունների ճշգրտումից հետո պարզվել է, որ, այնուամենայնիվ, ԱՊՀ երկրների համեմատ Հայաստանում պարենամթերքի գները լրացուցիչ 17%-ով բարձր են: Այսինքն` հաշվի է առնվել Հայաստանի` ծովային սահմաններ չունենալն ու հիմնական ջրային ուղիներից (ծովից) հեռավորությունը` որպես ճշգրտիչ գործոն: Սակայն դրանով հանդերձ` ստացվել է, որ պարենամթերքի գները Հայաստանում 17%-ով բարձր են, ինչը պայմանավորված չէ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով և Հայաստանի համար ներկրման ավելի վատ պայմաններով: Այդ 17%-ը մրցակցության կամ շուկայական պայմանների բացակայության հետ կապված խնդիրների արդյունք է, թեև համեմատվող ԱՊՀ երկրներում ևս բացակայում են կատարյալ շուկայական պայմանները:

Մի շարք այլ գործոնների` շուկայի պահանջարկի, միջազգային շուկաների հասանելիության և հարկային բեռի ճշգրտումից հետո ևս համեմատության արդյունքները չեն փոխվում: Այսինքն` բնակչության թվով կամ ՀՆԱ-ով շուկայի մեծությունը ճշգրտելը չի փոխում այն եզրակացությունը, որ Հայաստանում գներն ավելի բարձր են, քան ԱՊՀ այլ երկրներում:

Գների տարբերությունը պայմանավորված չէ նաև հարկային բեռով: Պարենային ապրանքներից գանձվող հարկերը Հայաստանում ավելի ցածր են, քան ԱՊՀ այլ երկրներում:

Այսպիսով, բոլոր փոփոխականների ճշգրտումից հետո ստացվում է, որ միջինից բարձր գների հետևանքով հայաստանցի սպառողների ընդհանուր եկամտային կորուստը տարեկան կազմում է շուրջ 290 միլիոն դոլար: «Նույնիսկ ենթադրելով, որ գների իջեցման դեպքում սպառողները չեն ավելացնի պահանջարկը պարենային մթերքների նկատմամբ, նրանց տարեկան եկամտային կորուստը մեկ շնչի հաշվով կազմում է 87.7 դոլար, այսինքն` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի շուրջ 2.3%-ը և մեկ շնչին ընկնող սպառման 4.2%-ը»,- ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Աղյուսակ. Մի շարք պարենային մթերքների գների տարբերությունը ԱՊՀ երկրների համեմատ

Հայաստանում գնի բարձրության տոկոսը ԱՊՀ երկրների համեմատ (միջին)

Հաց

36%

Կարագ

23%

Ձու

25%

Կաթ

33%

Տարեկանի հաց

45%

Այսքանից հետո մեզ մնում է միայն մխիթարվել, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պարենամթերքի գները Հայաստանում միջինում այնքան էլ շատ չեն թանկացել (պարենամթերքի միջին գնաճը կազմել է 2.6%): Ավելին` սննդամթերքի որոշ տեսակների գծով այս տարի գնանկում է գրանցվել: Նախորդ տարվա փետրվարի համեմատ 6% գնանկում է արձանագրվել մրգի ապրանքախմբում, 1.3% գնանկում` կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում: Նախորդ տարվա համեմատ նվազել են նաև մսամթերքի գները` 0.7%-ով: Գնաճ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում (7.6%), կաթնամթերքի ապրանքախմբում (9.8%), աճել է նաև ձվի հանրապետական միջին գինը (15.6%-ով): Այսինքն` ԱՊՀ երկրների համեմատ առանց այն էլ թանկ կաթն ու ձուն (Աղյուսակ) Հայաստանում է՛լ ավելի է թանկացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում