Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին գործարկել է բնակարանաշինության 40 մլրդ դոլար արժողությամբ ծրագիր: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հավակնոտ ծրագիրն իր մեջ ներառում է մեկ միլիոն տների կառուցում՝ ԱՄԷ-ի խոշոր շինարարական ընկերություններից մեկի հետ համագործակցությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հաստատել է պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում առաջադրվելու իր մտադրությունը:











































