Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներն առաջին անգամ հաստատել են Կիմ Չեն Ինի կրտսեր քրոջ՝ Կիմ Ե Չժոնի պաշտոնական կարգավիճակը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Այն մասին, որ Կիմ Ե Չժոնը զբաղեցնում է երկրի ղեկավար պաշտոններից մեկը, ավելի վաղ փորձագետները կարող էին դատել միայն լուսանկարներից և աղբյուրների հաղորդագրություններից: Այս տարվա հունվարին հարավկորեական թերթերից մեկը գրել էր, որ երկրի ղեկավարի քույրը Չան Սոն Տհեկի մահապատժից հետո սկսել է ղեկավարել Աշխատանքային կուսակցության ֆինանսները:
26-ամյա Կիմ Ե Չժոնի բարձր պաշտոնի մասին նշվել է նաև Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստաընկերության ռեպորտաժում:
Կիրակնօրյա լուրերի թողարկման ժամանակ նրա անունը նշվել է «Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի պատասխանատու թիմ»-ի անդամների շարքում՝ փոխմարշալ Չհվե Ռեն Հեի անունից հետո:









































