ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ամհերսթ քաղաքում շուրջ 4000 ուսանողներ մասնակցել են գարնանային արձակուրդներից առաջ ավանդական երեկույթին, որն ավարտվել է զանգվածային անկարգություններով, հաղորդում է ITAR-TASS-ը:
Տեղի իշխանությունների տվյալներով` անկարգությունների հետևանքով ձերբակալվել է 75 ուսանող, տուժել է 4 ոստիկան:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ զանգվածային երեկույթի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք, սեռական ոտնձգություն, վնաս է հասցվել նաև անձնական սեփականությանը:
Ուսանողները գարեջրի շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ վերջիններս կիրառել են պղպեղի գազ: Ձերբակալվածների մեծ մասը մեղադրվում է ոստիկանությանը չհպատակվելու և հասարակական կարգը խախտելու մեջ: Նրանց կարող են հեռացնել համալսարանից:










































