Պաշտոնական ներկայացումից 3 շաբաթ առաջ YouTube-ում հայտվել է HTC նոր ֆլագմանի մասին պատմող տեսանյութը:
Սկանդալից հետո տեսանյութի բնօրինակը արագ հեռացվել է, սակայն պատճենները մի քանի ժամ անց կրկին համացանց են ներբեռնվել:
Տեսանյութը սիրողական է և արժեքավոր տվյալների չի պարունակում:
Սմարթֆոնի արտաքին տեսքը քիչ է տարբերվում անցած տարի թողարկված HTC One-ից: Էկրանը 4,7 դյույմից մեծացվել է մինչև 5 դյույմ: Ականջակալների միացման տեղը իջեցվել է ներքև, իսկ կողքին հայտնվել է microSD-քարտի սլոթը:
Հիմնական տեսախցիկի վերևում լրացուցիչն է տեղադրված, սակայն դրա նպատակը հայտնի չէ: Հեռախոսի տեխնիկական բնութագիրը նույնպես հայտնի չէ:
Հայտնի է նաև, որ նոր սմարթֆոնի նախատիպը պատկանում է տեսանյութը հրապարակած դեռահասի՝ HTC-ում աշխատող հորը, գրում է style.rbc.ru-ն:








































