Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ԲՀԿ-ն «այլընտրանք» չէ, «ոչիշխանություն» է. Լյովա Խաչատրյան

ԱԺԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ԲՀԿ-ին «այլընտրանք» չիհամարում, այլ` ոչ իշխանական ուժ:

«Էդ բաժանումները դուք եք անում, ես նման բաժանում հասկացողություն չունեմ, ինձ համար երկու տեսակ կա` իշխանություն և ոչ իշխանություն, մենք բոլորս ոչ իշխանություն ենք, եթե պետք է` բացատրեմ` որն է իշխանությունը:

Մենք ոչ իշխանություն ենք, մի մասիս այլընտրանք կասեք, ընդդիմադիր կամ դիմադիր, դա էությունը չի փոխում, հասկանո6ւմ եք: Բառախաղերը մարդկանց թյուրիմացության մեջ գցելու համար են, ոչ թե` էությունը բացատրելու: Մենք ոչ իշխանական ուժ ենք, հասկանու՞մ եք»,- ասաց նա` հավելելով, որ իր համար անհասկանալի է` ինչ է նշանակում դիմություն-ընդդիմություն և այլն. կա իշխանություն, որը տնօրինում է բյուջեն, ատկատները, կաշառքները, վարկերը և այլն, և կա ոչ իշխանություն, որը հնարավորություն չունի ուղղակի ազդեցություն ունենալու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա:

Խաչատրյանը նկատեց, որ իրենք խորհրդարանական չորս ուժերով համաձայն չեն այն ներքին տնտեսական քաղաքականության հետ, որը վարում է այս կառավարությունը, և այդ հենքի վրա իրենք միասնական են իրենց գործողություններում:

«Հիմա կասեք` որն է առաջնորդը, ինչ առաջնորդի մասին է խոսքը, ինչ ոչ առաջնորդի մասին: Կա մեկ այլ տեսակետ` տնտեսության կազմակերպման հետ կապված, որ կարելի էր այլ ձևով այս տնտեսությունը տնօրինել, որ չլինի ատկատ, որ ասենք, ՄԻՊ-ը չելնի, հայտարարի, որ ասենք թե՝ գնացուցակով են դատարանները որոշում ընդունում, որ Վերահսկիչ պալատը չասի, թե բյուջեի յոթանասուն տոկոսը գողանում են:

Ասում եմ` մենք ուզում ենք այնպես կառավարել, որ այս բացերը չլինեն երկրում, և կառավարենք երկիրը, սա է մեր տարբերությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե` ԲՀԿ-ականներն իրենք են «այլընտրանք» համարում իրենց, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Դուք եք էդ անունը կպցրել, տենց էլ խոսակցությունն էթում ա, ի՞նչ ա նշանակում` այլընտրանք, ասում եմ` կա «իշխանություն», մենք «ոչ իշխանություն» ենք, ես այդպես եմ անվանում»:

Խաչատրյանը նշեց` ոչ իշխանություն են նաև մյուս երեք խորհրդարանական ուժերը, պարզապես իրենք իրենց ընդդիմություն են համարում, որովհետև կանոնակարգն է գուցե այդպես պահանջում, որպեսզի որոշակի արտոնություններ ունենան և ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում. դրանք տարբեր բաներ են:

«Սա կարծես թե ձևականորեն պարտադրված բան է, մենք ոչ պարտադրվող ենք, ոչ էլ դրա կարիքն ունենք»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք` եթե ԲՀԿ-ն «ոչ իշխանություն» է, իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստակա՞մ է արդյոք ստանձնել ոչ իշխանական ուժերին առաջնորդողի` լիդերի պաշտոնը:

«Ես չեմ լսել, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժերի առաջնորդ լինել, նա միշտ հայտարարել է` մենք այս ձևով այլևս տնտեսությունը կառավարելու իրավունք չունենք, այս կառավարությունը սխալ է կառավարում, տանում է տնտեսությունը կործանման և միշտ հայտարարում է` երբ տնտեսությունը զարգացնենք, երբ գցենք նորմալ ռելսերի վրա, նա հեռանալու է այս գործառույթներից, զբաղվելու է իր սիրած գործով:

Ինքը չի հավակնում որևէ լիդերության, ինքը` որպես հայ քաղաքացի, պատրաստ է համախմբել մյուս հայերին, որպեսզի էս տնտեսությանը օգնենք զարգանալու, սա է տեսակետը»,- ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց` խոսում են բուրժուադեմոկրատական հեղափոխությունից, մինչդեռ այն մահացավ 20-րդ դարում` դարի հետ միասին, իսկ այսօր մարդիկ ուզում են ապրել օրենքներով և Սահմանադրությամբ։ Եթե ասում են` պիտի հէկ կառուցեն, իրենք ասում են` փաստաթղթերով պիտի լինի, ուսումնասիրություններ պիտի անեն, նոր կառուցեն:

«Եթե կենսամակարդակը կամ ՀՆԱ-ն պետք է ավելանա 7-8 տոկոս, չի ավելացել, բարի եղիր, տեղդ զիջիր էն մարդուն, ով կարող է էդ բանն անել, էս է մեր ցանկությունը, եթե չես կարողանում, վեց տարի անընդհատ ինչ-որ պատճառներ եք գտնում, վեց տարի կործանում եք. արտագաղթն ավելացրիք, աղքատությունն ավելացրիք, և այլն, ու դրանից հետո դեռ ասում եք` մեթոդ կա, պռոստո ղազ չկա, էդ անեկդոտն ա արդեն իրականում»,- ասաց նա:

Հարցին` Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը շարունակո՞ւմ է մնալ ոչ իշխանական ուժերի օրակարգում, Խաչատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` օրակարգում է, կարծեմ` խորհրդարանական չորս խմբակցությունները քննարկում են ձևաչափը, հետագա քայլերը, դա պարզապես դեկլարատիվ խոսակցություն կամ հայտարարություն չէ»: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց` այդ հայտարարությունը նաև հետևող պայմաններ, պայմանավորվածություններ է իր մեջ ներառում, հավանաբար հենց այդ գործընթացն է ընթանում:

Խաչատրյանը կարծում է` եթե այսպես է շարունակվում, ապա այլընտրանք չունենք պարզապես: Իվանիշվիլի-Ծառուկյան համեմատականներից, ընդհանրություններից խոսել պատգամավորը չցանկացավ, միայն պատասխանեց. «Ես նախագահներին չեմ մեկնաբանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում