Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

CNN-ը պետք է պատասխան տա «նեխած ձվերի» համար

Չինաստանում «Հարյուրամյա ձվեր» ավանդական ճաշատեսակ արտադրող ընկերությունը պահանջել է ամերիկյան CNN ընկերությունից ներողություն խնդրել այն բանի համար, որ իրենց այս ճաշատեսակն անվանել են «աշխարհի ամենատհաճ ուտելիքը»: Այս մասին գրում է The Shanghai Daily գործակալությունը:

«Հարյուրամյա ձվերը» (չինարեն «պիդան») իրենցից ներկայացնում են կրի մեջ կոնսերվացված ձվեր: Պատրաստման ժամանակ օգտագործվում է քացախ, աղ, համեմունքներ: Ձվերը դառնում են թափանցիկ և ունենում են յուրահատուկ համ: CNN-ի այն պնդումները, որ այս ճաշատեսակը լավ տեսք չունի և վատ հոտ ունի, չինացիների մոտ զայրույթ է առաջացրել:

Վերոնշյալ ձվերի խոշորագույն արտադրող «Խուբեյ Շենդան» ընկերությունը որոշել է բողոքի հայց ներկայացնել ամերիկյան ընկերությանը, որպեսզի ներողություն խնդրի և հերքի իր ասածները:
«CNN-ի տեսանյութը հիմնված է այն մարդկանց ասածների վրա, որոնք անգամ տվյալ ճաշատեսակից օգտվողներ չեն, և, ակնհայտ է, որ իր հիմքում չունի գիտական հիմնավորում: Արված եզրակացությունը խոսում է տգիտության, ինչպես նաև այլ երկրների ավանդույթների հանդեպ հարգանքի բացակայության մասին»,- ասված է հայցի մեկնաբանության մեջ:

Ընկերությունում նշում են, որ «հարյուրամյա ձվերում» խոլեստերինը 20%-ով ավելի քիչ է, քան թարմ ձվերում, այս իսկ պատճառով այն ավելի օգտակար է: Թե որ դատարան է ուղարկվել հայցը, չի հայտնվում: Ասվում է միայն այն մասին, որ այն ուղարկվել է ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի, ինչպես նաև 3000 աշխատակիցների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում