Մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց։ Դատարանը քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխեց եւ որպես խափանման միջոց ընտրեց անձնական երաշխավորությունը։
«Առաջին լրատվական»-ը հարցում անցկացրեց քաղաքացիների հետ իմանալու համար, թե նրանք ինչպես են վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը և հետագայում ինչպես են պատկերացնում այս գործի ընթացքը։