Մադրիդի «Ատլետիկո»-ի արգենտինացի գլխավոր մարզիչը` Դիեգո Սիմեոնեն գոհ է իր սաների ցուցադրած խաղից` իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի շրջանակներում կայացած «Սելտա»-ի դեմ հանդիպմանը:
«Շատ բարդ հանդիպում էր «Ատլետիկո»-ի համար: Վիգոյում «Սելտա»-ն վտանգավոր է, ինչը հերթական անգամ ապացուցեց: Մեզ դժվարությամբ, բայց հաջողվեց վերահսկել իրավիճակը: «Ատլետիկո»-ն լավ խաղ անցկացրեց և վստահ հաղթանակ տարավ:
Գոհ եմ Դավիդ Վիլյայի ցուցադրած խաղից: Նա հարձակվողի բնածին տաղանդ ունի և կարևորագույն դերակատարություն ունի մեր թիմում: Վիլյայի գոլերը թույլ են տալիս մեզ պայքարել մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:








































