Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այսօր` մարտի 9-ին նշում է ծննդյան 24-րդ տարեդարձը:
Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է ֆուտբոլիստին` նրան նվիրելով գեղեցիկ տեսանյութ: Միանում ենք շնորհավորանքին` Արասին մաղթելով քաջառողջություն և արդյունավետ մրցաշրջան:
Հավելենք, որ 2013-ի հուլիսից Օզբիլիսը խաղում է «Սպարտակ»-ում, որի կազմում մասնակցել է 19 խաղի՝ խփելով 4 գոլ: Հայաստանի հավաքականում անցկացրած 15 խաղերում նա դարձել է 2 գոլի հեղինակ:







































