Sunday, 05 07 2026
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հայաստանը չպետք է շտապի Ուկրաինայի նոր իշխանություններին ճանաչել-չճանաչելու հարցում. Տիգրան Թորոսյան

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շաբաթ օրը կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել էր, որ Հայաստանը շարունակելու է իր հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ անկախ ուկրաինացի ժողովրդի ընտրությունից:

«Մենք համարում ենք, որ անկախ Ուկրաինայի ընտրությունից՝մենք մերհարաբերությունները շարունակելու ենք։Սա է մեր դիրքորոշումը։ Այսինքն՝խնդիրն այն չէ, որ մենք ընդհատել ենք և նորից պիտի սկսենք։Ո՛չ, դա Ուկրաինայի ընտրությունն է, և անկախ ընտրությունից՝ մեր հարաբերությունները շարունակելու ենք»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել էր նա:

Շավարշ Քոչարյանը նաև շեշտել էր, որ ՀՀ շահերից է բխում շարունակել Ուկրաինայի հետ համագործակցությունը, հարաբերությունները բոլոր ոլորտներում։

«Մենք ունենք միջ կառավարական հանձնաժողով, ուղղակի այս իրավիճակը կարող է ինչ-որ չափով հետաձգվել… բայց ոչ մեր պատճառով, այլ բուն Ուկրաինան այսօր պատրաստ չէ, որովհետև նորից է ձևավորվում գործադիր իշխանությունը, մայիսին տեղի կունենան ընտրություններ։ Ինչ-որ հարցեր կան, որոնք կհետաձգվեն, բայց ոչ թե պայմանավորված Հայաստանի դիրքորոշմամբ, այլ Ուկրաինայի ներքին իրավիճակով»,- ասել էր պաշտոնյան:

Հարցի առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ, ով նկատեց՝ ճիշտ չէ, որ Ուկրաինայի նոր իշխանություններին ճանաչել-չճանաչելու հարցում Հայաստանը շտապի մասնակցություն ունենալ, և եթե ՀՀ արտաքին գերատեսչությունը կարողանա նպաստել այդ երկրում առկա իրավիճակի կարգավորմանը, դա շատ ավելի օգտակար ու արդյունավետ կլինի:

«Բռնել մեկի կամ մյուսի կողմը, կարծում եմ, իմաստ չունի: Խնդիրը չափազանց նուրբ է: Ուկրաինայում իրավիճակը բավականին բարդ է, և կարևորն այն է, որ այն ավելի չսրվի, որ երկիրը մասերի չբաժանվի: Պետք է կարողանալ մարել այն կայծը, որ բռնկվել է այդ երկրում՝ թույլ չտալով, որ այն վերածվի հրդեհի:Տարբեր, այդ թվում՝ ազդեցիկ երկրները պետք է կարողանան ստեղծված վիճակից լավ լուծում գտնել՝ պահպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ապահովելու նրա հետագա օրինական ընթացքը:

Ցավոք, Ուկրաինան մեկ անգամ արդեն այս ճանապարհով անցել է, երբ իշխանության էր գալիս Վիկտոր Յուշչենկոն: Ես շատ լավ եմ հիշում, որ նրա իշխանության գալը բերեց նաև ոչ օրինական ու ոչ սահմանադրական քայլեր»,- ասաց Տիգրան Թորոսյանը:

Խորհրդարանի նախկին խոսնակի խոսքով՝ այն իշխանությունը, որ այսօր կա Ուկրաինայում, դեռևս ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն չէ:

«Ինչ վերաբերումէ Վիկտոր Յանուկովիչին, ապա նրա քայլերը երկրի մասին մտածող ղեկավարի քայլեր չեն»,-ասաց Տիգրան Թորոսյանը՝ նկատելով, որ ուկրաինական իրադարձությունների նշանակությունը շատ մեծ է ոչ միայն Ուկրաինայի համար, այլև ընդհանրապես միջազգային ասպարեզում:

«Այս առումով ամենամեծ ուշադրությանն արժանի է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքորոշումը, թե՝ Ուկրաինայի պարագայում պետք է չափազանց զգույշ լինել, քանի որ ցանկացած էական տեղաշարժ՝ աջ կամ ձախ, մի կողմի համար կարող է ընկալվել հաղթանակ, մյուսի համար՝ պարտություն: Իսկ սա կարող է իսկապես կործանարար լինել և Ուկրաինայի, և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի համար: Ի վերջո՝ գաղտնիք չէ, որ այս ամենը պետք է դիտարկել նոր աշխարհակարգի հաստատման քայլերի շրջանակում: Այս տեսակետից խնդիրն այն չէ՝ Հայաստանը պե՞տք է ճանաչի Ուկրաինայում ներկայումս իշխանություն ունեցողներին, թե՞շարունակի ճանաչել Վիկտոր Յանուկովիչի լիազորությունները»,- ասաց նախկին պաշտոնյան:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում