Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին դժգոհ է «Վալյադոլիդ»-ի դեմ հանդիպմանը թիմի ցուցադրած խաղից: Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպմանը կատալոնացիները զիջեցին մրցակցին 1:0 հաշվով:
««Բարսելոնա»-ի ցուցադրած խաղում ոչ մի դրական դրվագ չկա: Մենք պետք է ավելի լավ խաղայինք, առավել ևս առջևում սպասվող «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպումից առաջ:
Մենք շատ ցավալի պարտություն կրեցինք: «Բարսելոնա»-ն մեկ քայլ հետ կատարեց»,- ասել է Չավին:








































