«Ֆուկուսիմա-1» ԱԷԿճում վթարի պահից ի վեր կայանի մոտ 15 հազար աշխատակիցներ ենթարկվել են ուժգին ռադիոակտիվ ճառագայթման, որի մակարդակը 5 անգամ գերազանցում է նորմայի սահմանները: Այս մասին գրում է «Ասահի» թերթը:
Ճառագայթման մակարդակը կազմել է տարեկան 5 միլիզիվերթ: Իսկ տարեկան սահմանված նորման 1 միլիզիվերթն է:
Ճապոնիայում Tokio Electric Power օպերատոր ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը, որոնք նախորդ 3 տարիների ընթացքում աշխատել են կայանում, 30 հազար է: Այսպիսով, աշխատակիցների կեսը ստացել է ճառագայթման մակարդակ, որը զգալիորեն գերազանցել է կառավարության սահմանած նորման:









































