Տարանտինոյի ֆիլմի պրեմիերային հայտնիներ են այցելել:
Այսօր, Կաննի 72-րդ կինոփառատոնի շրջանակներում, հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն ներկայացրել է իր իններորդ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը: Պրեմիերայից առաջ ցանցում է հայտնվել ֆիլմի երկրորդ թրեյլերը, որտեղ հանդիսատեսը տեսել է սիրելի դերասաններին:
Ֆիլմը գործողությունները ծավալվում են 1969 թվականին, Լոս Անջելեսում: Ժապավենը պատմում է վեստերն ֆիլմերի նախկին աստղ Ռիկ Դալթոնի և նրան կրկնօրինակող Քլիֆ Բուտի մասին: Դեպքերը տեղի են ունենում արյունոտ իրադարձությունների ֆոնին՝ կապված Չարլզ Մանսոնի հանցավոր խմբավորման և ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության հետ:
Ֆիլմում գլխավոր դերերում նկարահանվել են Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն, Մարգո Ռոբին, Կուրտ Ռասելը, Դակտա Ֆանինգը: Ֆիլմում նկարահանվել են նաև Ալ Պաչինոն, Թիմ Ռոթը, Մայքլ Մեդսենը, Մայա Թուրման Հոուքը, Լինա Դանհեմը և Դեմիեն Լյուիսը: