Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Ոստիկանը ահազանգով նյութերը նախապատրաստելու փոխարեն կեղծ փաստաթղթեր է «մոգոնել»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվելու է Էդգար Մելքոնյանի գործի դատական քննությունը:

30-ամյա Էդգար Մելքոնյանը ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ է եղել ու, ըստ մեղադրանքի, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող կեղծ փաստաթղթեր:

Իրադարձությունները ծավալվել են հետևյալ կերպ:

2013 թվականի հուլիսի 4-ին Երևանի թիվ 7 փոստային բաժանմունքում Երևանի բնակիչ Գառնիկ Չոբանյանը հավաքված մարդկանց միջից դուրս գալու ժամանակ հրել ու գետնին է գցել Լիդա Կաթրջյանին, ինչի հետևանքով վերջինս կոնքազդրի կոտրվածքի ձևով ստացել է առողջությանը միջին ծանրության վնաս պատճառած մարմնական վնասվածք:

Վնասվածք ստացած կնոջը տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժնում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրոսկրի վզիկի փակ կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել Լ. Կաթրջյանը:

Ահազանգը գրանցվել է, ստացված տեղեկության ստուգումը հանձնարարվել տեսուչ Էդգար Մելքոնյանին:

Տեսուչը, սակայն, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու կամ դրանց բացակայությունը պարզելու համար անհրաժեշտ ստուգումներ անցկացնելու իր պաշտոնեական պարտականությունները չի կատարել, չի ցանկացել ժամանակ ու միջոցներ ծախսել այս գործի վրա:

Չկատարելով համապատասխան հրահանգի պահանջները՝ տեսուչը չի մեկնել դեպքի վայր, հետքերի պահպանման ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, դատաբժշկական փորձաքննություն չի նշանակել, բացատրություններ չի վերցրել, անհրաժեշտ այլ գործողություններ չի կատարել:

Ըստ մեղադրանքի՝ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի հետևանքով անմիջականորեն ֆիզիկական վնաս ստացած Լիդա Կաթրջյանը տևական ժամանակ զրկվել է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ տուժողի իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

Էդգար Մելքոնյանի կողմից թույլ տրված անօրինությունները շարունակվել են:

Քաղաքացուհու մարմնական վնասվածքների վերաբերյալ ստացված տեղեկությունը ամբողջական ու սահմանված կարգով ստուգելու պատրանք ստեղծելու, այդ կերպ իր պաշտոնեական դիրքի չարաշահումը թաքցնելու անձնական դրդումներով Էդգար Մելքոնյանը կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր ու իրադարձություններ հավաստող, պաշտոնական համարվող կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի կրիմինալ մատյանի զննության մասին 2013 թվականի հուլիսի 4-ի արձանագրությունը, տուժած կնոջից բացատրություն վերցնելու մասին հուլիսի 5-ի արձանագրությունը, Ալիսա Հ.-ից բացատրություն վերցնելու մասին հուլիսի 6-ի արձանագրությունը, որոնցում ամբողջությամբ կեղծ տեղեկություններ է մտցրել, իբր՝ բժշկական կենտրոնում Լիդա Կաթրջյանը հայտարարել է, թե մարմնական վնասվածքն ստացել է Գ. Նժդեհի փողոցում գտնվող փոստում սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով, իբր՝ Կաթրջյանն իր բացատրության մեջ հայտնել է, թե վնասվածքը ստացել է ոտքերը թուլանալու և վայր ընկնելու հետևանքով, իբր՝ Ալիսա Հ.-ն Կաթրջյանի դուստրն է ու հաստատում է մոր կողմից մարմնական վնասվածքն ընկնելու հետևանքով ստանալու հանգամանքը:

Այնուհետև Էդգար Մելքոնյանը կազմել է «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված ահազանգով ստեղծված նյութերի փաստերի ստուգման արդյունքների վերաբերյալ հուլիսի 7-ի կեղծ եզրակացությունը, որում կեղծ տեղեկություններ է մտցրել, թե կատարված ստուգմամբ պարզել է, որ Կաթրջյանը վնասվածքն ստացել է իր անզգուշության պատճառով:

Դրա հիման վրա էլ նյութերը հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով կցվել են ոստիկանության բաժնի համապատասխան մատյանին առընթեր թղթապանակին:

«Ստեղծագործական» մտքով օժտված ու «վիպասանական հակումներ» ունեցող տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով և 314 հոդվածի 1-ին մասով:

Մելքոնյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում