Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի իրավիճակը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության կայքը:
«Ուշադրության կենտրոնում է հայտնվել Ուկրաինայի և Ղրիմի իրավիճակը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ինտենսիվ կապերը՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման փոխգործակցության նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում:








































