Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է 2013/14թթ մրցաշրջանում ապշեցուցիչ արդյունքներ գրանցել:
Պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում իր հավաքականի և ակումբի կազմում անցկացրած 40 խաղերում խփել է 47 գոլ: Նա նաև կատարել է 11 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի գերազանց խաղի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ «Մունդիալ-2014»:
Իսկ «Ռեալ»-ը գլխավորում է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը, դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում 1:6 հաշվով հաղթել է Գերլզենկիրխենի «Շալկե»-ին:








































