Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

«Նախագահը ասել է՝ ՀԷԿ-ը չի կառուցվելու» (տեսանյութ)

Երկու օր առաջ Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ուշի և հարակից գյուղերի բնակիչները փակեցին Երևան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ապարանի ջրամբարի մոտ ՀԷԿ-ի շինարարությունը։

«Ապարանի ջրամբարը լցվում է միայն տեղումների ժամանակ, այս տարի էլ տեղումներ քիչ են եղել։ Եթե ՀԷԿ էլ կառուցեն, ապա Կարեն Դեմիրճյանի հայտնի խնձորի այգիները՝ մոտ 1500 հեկտար, կչորանան»։

Ըստ բնակիչների՝ ՀԷԿ-ի կառուցման դեպքում շուրջ երկու հազար հեկտար այգիները կչորանան:

Ավելին՝ առանց հանրային քննարկման տեղում սկսել են իրականացնել ՀԷԿ-ի կառուցման լայնամասշտաբ աշխատանքներ, ինչը վանդալիզմ է. արդեն հասցրել են արմատախիլ անել 30 հսկայական ընկուզենու ծառեր:

«Եթե ժողովրդից մեկը մի ճյուղ պոկի, կբռնեն կդատեն, իսկ հիմա երեսուն ծառ են արմատախիլ արել, ընկույզի հսկայական ծառեր, հիմա ո՞վ պետք է պատասխան տա»,- ցույց տալով արմատախիլ եղած ծառերը՝ ասացին Կարբիի և Օհանավանի բնակիչները:

Նրանք նշեցին, որ ինը գյուղերի բնակիչներով վճռական են տրամադրված՝ ՀԷԿ չի կառուցվելու և վերջ:

«Ես ՀԷԿ-ը չեմ երաշխավորում, ես երաշխավորում եմ, որ ժողովուրդը ջուր կունենա: Այստեղ տնտեսությունը իդեալական վիճակում չէ. եթե կարելի է ներգրավել մասնավոր ընկերություն, որ կարող է տնտեսության ինչ-որ հատված վերականգնել, ինչո՞ւ չանել, և եթե կա էներգիա, որը կարելի է օգտագործել, ինչո՞ւ չանել»,- ասաց «Սևան-Հրազդան» ջրառ ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: Մեր՝ այնտեղ եղած ժամանակ նա եկել էր տարածքը զննելու, ինչպես ինքը նշեց՝ իրական վիճակը պատկերացնելու, քանի որ տեղեկատվություն էր տարածվել, որ քանդում- ավերում են:

Նա նշեց, որ հարակից գյուղերի բնակիչների մեծամասնությունը դեմ է ՀԷԿ-ի կառուցմանը:

Խոսակցությունները, թե ՀԷԿ կառուցողը Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է, Սամվել Հովհաննիսյանը հերքեց՝ ասելով, որ կառուցումն իրականացնում է «ԳԱՀԱ էներջի» ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանը:

Բնակիչներից Գևորգ Ասլանյանը նշեց, որ իրենք համաձայն չեն այստեղ ՀԷԿ-ի կառուցմանը. «Եղվարդից մինչև Էջմիածին գյուղերից լիքը մարդ է գալիս՝ այստեղ աշխատելու, նաև երիտասարդությունը: Վնասը միանշանակ լինելու է»,- հավելեց նա:

Իսկ Համլետ պապը նշեց, որ նախորդ տարի չորս-հինգ անգամ են կարողացել ջրել իրենց այգիները, ինչի պատճառով բերքը թոշնել է. այս ամենը դեռ առանց ՀԷԿ-ի. «ՀԷԿ կառուցելու դեպքում այգին կչորանա, իրենց նպատակն էլ այն է, որ գան բուլդոզերով քանդեն ծառերը, երկու գյուղը մահանա, սովի մատնվի»:

Բնակիչներից Միշա Ավետիսյանն էլ նշեց, որ Կարեն Դեմիրճյանն է ստեղծել այս հողերը՝ Երևանից 18 կմ հեռավորության վրա, և այստեղ սա միակ ապրելու միջոցն է:

«Երևանում ծառ-ջուր չեն թողել էս գազանները, հիմա եկել են այստեղ, և եթե էստեղի զովն ու հովը չլինի, երևանցին չի կարող շնչել էդտեղ: Թող դա հասկանան ղեկավարները: Մեր գյուղերում արտագաղթ չկա, «սալդատ» մենք ենք տալիս, ամեն ինչ ունենք, ի՞նչ են ուզում մեզնից. թող թողնեն հալալ քրտինքով ապրենք: Մենք ամբողջ Հայաստանին ապահովում ենք մեր արտադրանքով»,- ասաց Միշա Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Երեկ ոստիկանապետի հետ հանդիպողներից Ռուբիկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց հանդիպումից: Նա նախ նշեց, որ պահանջը մեկն է՝ այստեղ ՀԷԿ չի կառուցվելու. «Ոստիկանապետը մեր պահանջը զեկուցեց հանրապետության նախագահին, հանրապետության նախագահն էլ ոստիկանապետին փոխանցեց, որ չի կառուցվելու… չորս ժամ բանակցելուց հետո»,- ասաց նա:

Վերջինս նաև նշեց, որ եթե փողոց էլ չփակեն, մեր ու մանուկով կելնեն կգան հանրապետության նախագահի մոտ:

«Մենք պայքարելու ենք, մեր Օհանավանը վախենալու բան չունի, կառավարությունը ով է, ինչ է՝ մեզ չի հետաքրքրում, էլ ուտելու բան չկա մայրաքաղաքում, եկել են գյուղերը ուտեն: Մարտի ութին մեր կանանց չենք կարողանում մեկ վարդ նվեր տալ: Արդեն խոստանում ենք ընտանիքներով՝ մեծ ու փոքրով ամբողջովին փակել ճանապարհը, եթե ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները վերսկսվեն»:

Նրանք կոչ արեցին «ԳԱՀԱ էներջի» ընկերությանը գալ և տարածքից հանել տրակտորը, քանի դեռ իրենք այն մասերի չեն բաժանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում