Լուրեր
«Իմ քայլը» խմբակցությունը չի միանա «Լուսավոր Հայաստան»-ի ստորագրահավաքին
  • 21:14
  • 2019-05-20
  • Դիտումներ՝ *

ՀՀ ԱԺ «Իմ քայլը » խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ստորագրահավաք անցկացնելու հարցը:

«Մենք բովանդակային ուրիշ առաջարկով հանդես եկանք, որը չընդունվեց, բայց մենք կարևորում ենք այդ թեմայով հանրային քննարկումը և անպայման կկազմակերպենք: Բայց ստորագրահավաքին չենք միանալու, քանի որ մեզ համար կային ստորագրահավաքի նպատակի ձևակերպման անընդունելի դրվագներ»,- ասաց Լիլիթ Մակունցը:

  • Դիտումներ՝ *