ԵԱՀԿ փորձագետները շաբաթ օրը կրկին կփորձեն հայտնվել Ղրիմում՝ հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով կազմակերպության ներկայացուցիչներին:
«Առաքելությունը այսօր կրկին կփորձի մտնել Ղրիմ, այժմ նրանք գտնվում են Արմյանսկ քաղաքի մոտակայքի հսկիչ-անցակետում»,- հստակեցրել են ԵԱՀԿ-ում: Նշել են նաև, որ ներկա պահին խումբը կազմված է 29 երկրների 54 ներկայացուցիչներից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ փորձագետների խմբին երկրորդ անգամ թույլ չեն տվել Ղրիմ մտնել:











































