Եվրամիությունը պնդում է Ուկրաինայի կողմից Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ անցկացնել անկախ հետաքննություն Կիևում դիպուկահարների կողմից մարդկանց սպանությունների փաստով:
Այս մասին այսօր ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Հետաքննությունը պետք է անցկացվի համաձայն միջազգային չափանիշների ու Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ: Առաջնայնությունը հիմա այն է, որ Եվրոպայի խորհրդի միջազգային խորհրդատվական խումբը սկսի աշխատանքը պատշաճ կերպով, ու որպեսզի ձեռնամուխ լինի Մայդանում դիտավորյալ սպանությունների անկախ հետաքննությանը»,- ասել է նա:











































