Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը հայտնել է, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իսկապես արժանի էր տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Հիշեցնենք` Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը շրջանցեց «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
«Ռոնալդուն, իսկապես, արժանի էր ստանալ «Ոսկե գնդակ»-ը:Ամեն օր տեսնում եմ նրան մարզումների ժամանակ: Ռոնալդուն ժամեր առաջ է գալիս մարզման և հեռանում վերջինը: Նա սահման չունի` միշտ ավելիին է ձգտում: Քրիշտիանուն իսկական մարտիկ է»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:









































