Malaysia Airlines-ի Boeing 777 ինքնաթիռում եղել են 13 երկրների քաղաքացիներ: Այս մասին ավիաընկերությունը գրել է Facebook-ի իր էջում:
Ուղևորների մեջ եղել է մեկ ռուսաստանցի: Բացի այդ՝ ինքնաթիռում եղել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մալայզիայի և Չինաստանի քաղաքացիներ:
Կուալա-Լամպուրից Պեկին թռչող ինքնաթիռում եղել է 227 ուղևոր, այդ թվում՝ երկու երեխա և անձնակազմի 12 անդամ:









































