«Հրապարակ»-ը գրում է. « Հունվարի 1-ից գործող ՌԴ միգրացիոն նոր օրենքը խնդիրներ է ստեղծել մոտ 170 հազար հայերի համար, որոնց մի մասը դեպորտ է արվել, մյուս մասին` վարչական խախտումների պատճառով, 3 տարով արգելել են մուտքը Ռուսաստան, ինչը ոչ միայն նյութական վնասներ է պատճառել, այլև, որոշ դեպքերում, ընտանիքների տարանջատման է հանգեցրել:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ այս խնդրին վերաբերող նամակին արձագանքած Պատրուշևն առաջարկել էր համատեղ նայել հարցը` ելքեր գտնել: Ի՞նչ վիճակում է խնդիրն այսօր՝ հարցրինք ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանին, ով այդ հարցով օրերս Մոսկվայում էր:
«Ռուսական կողմի առաջարկով միջգերատեսչական խումբ է ձևավորվել, պատվիրակությունները բաղկացած են անվտանգության, միգրացիոն խորհուրդների, արտաքին գերատեսչության ներկայացուցիչներից:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































