Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հիմա դառնանք մեր ոչխարներին. վարչապետին խորհուրդ տվողների առումով լուրջ կասկածներ կան

Վերջին տարում ակտիվացել են ձեռնարկումները Հայաստանում ոչխարաբուծության զարգացման ուղղությամբ: Հանրապետության վարչապետը բազմիցս խոսել էր այս ոլորտի զարգացման անհրաժեշտության մասին: Օրերս էլ նա այդ թեմային անդրադարձել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։ «Հայաստանից տարեկան 500.000 գլուխ գառան մսի արտահանման պոտենցիալ կա։ Նույնիսկ Ռումինիայից Հայաստան գառ են բերում և արտահանում տարբեր երկրներ։ Այնպես որ, ոչխարաբուծությունը Հայաստանում շատ մեծ ապագա ունի»,- ասել է նա՝ խոսելով նաև արոտավայրերի խնդրի մասին. «Հանրապետությունում առկա 1 մլն հա արոտավայրերից այս պահին վարձակալության է հանձնված մոտ 30%-ը»։

Հավելենք, որ մինչ այդ արդեն կառավարության մակարդակով որոշում կար, և նախկին գյուղնախարար Գեղամ Գևորգյանը հայտարարել էր, որ «պետությունը ֆինանսավորելու է ոչխարաբուծությունը»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հարցի առնչությամբ ներկայացրեց հետևյալը. «Ոչխարաբուծության հետ կապված լուրջ կասկածներ ունեմ վարչապետին խորհուրդ տվողների առումով: Սրա զարգացոմն ավելի վտանգավոր է, քան նույնիսկ հանրապետության տարածքով մեկ ջերմոցների անկանոն կառուցումը: Դեռևս 70-80-ականներին ՀՀ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը գիտնականներ Նորայր Մանասերյանի և Գրիգոր Ավագյանի, գյուղատնտեսության այն օրերի նախարար Հենրիկ Թարջումանյանի և թիմակից մի քանիսի աջակցությամբ կարողացավ ազատվել Հայաստանում ոչխարաբուծությունը զարգացնելու Խորհրդային Միության պարտադրանքից: Դեմիրճյանը Մոսկվայում հիմնավորեց, որ Հայաստանի լեռնային գյուղերի մի մասը խոշորացման արդյունքում վերացել է, և ոչխարաբուծության զարգացման հետևանքով մյուսներն էլ կդատարկվեն: Մոսկվային համոզեց, որ իրենք սահման ունեն, որից ավելի քանակությամբ պահելը Հայաստանի համար կործանարար կլինի: Մինչ այդ գաղտնի պայմանավորվածությամբ գիտնականները պարբերաբար հոդվածներ էին հրապարակում Հայաստանում ոչխարաբուծության զարգացման դեմ: Ամեն անգամ Մոսկվայում այս հարցը քննարկվելիս Դեմիրճյանը «դեմ էր անում» այդ հոդվածները և բացատրում, որ «գիտնականների մեծ դիմադրություն կա: Մենք ոչխարաբուծության զարգացման նվազագույն պահանջները կբավարարենք, բայց ավելին չենք կարող անել»: Ներքին հրահանգով գյուղնախարարությունն էլ ամեն ինչ անում էր, որ Հայաստանում ոչխարաբուծության քանակը որոշակի սահմաններից չանցնի:

Հիմա չգիտեմ՝ ինչ չակերտավոր խելոքներ են հայտնվել, որոնք, կոմերցիոն նպատակներ հետապնդելով, կառավարությանը մղում են դրան: Հասկանալի է, որ Հայաստանի ոչխարի միսը համով է: Հետո ինչ: Մի անգամ նման դժբախտություն ունեցել ենք, երբ հայտնի մարդու հայտնի եղբայրը կազմակերպեց մեծաքանակ ոչխարի արտահանում Արաբական Էմիրություններ: Մի հայտնի մարդ էլ կար, որ պայմանագիր կնքեց, որ իր արոտավայրերը տալիս է դրա տակ, որպեսզի տանեն այնտեղ: Դա նշանակում է, որ ամբողջ Սյունիքը դրվում է ռեալ վտանգի տակ: Մի կողմից՝ Ամուլսարն է իր վատ գործն անում, եթե ոչխարաբուծությունն էլ ավելանա, բավական կլինի ամբողջ Սյունյաց աշխարհի բնության կործանման համար, որը լուրջ հարված կլինի երկրին: Մեր պատմության մեջ մի քանի նման դեպքեր կան: Մենք սրա հետ կապված միշտ խնդիր ենք ունեցել՝ հատկապես, երբ Ադրբեջանից մեր արոտները ոչխար էին բերում պահելու: Փորձում էին ավելի մեծ քանակով ոչխար բերել: Հայրս, լինելով Սիսիանի գործկոմի նախագահը, միշտ այս առումով նրանց հետ խնդիրներ է ունեցել: Դա հենց Ամուլսարի արոտավայրերն են: Ադրբեջանցիք երկու ամիս բերում էին մեր յայլաները և բոլորովին այլ համի միս էին ունենում: Հիմա սրա զարգացման հարցում ես որևէ պետական շահ չեմ տեսնում: Սրա ազդեցությունը ավելի վատ է լինելու, քան հանքարդյունաբերության: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ որտեղ ոչխարը գնաց, այնտեղ ամայանում է»:

Որպես հավելում պրն Խաչատրյանի խոսքի նշենք, որ 1986թ.-ին հանրապետության մինիստրների խորհրդի որոշմամբ արգելվեց Արարատյան դաշտում ոչխար պահելը: Սակայն ըստ հավաստի աղբյուրների՝ անձամբ Հեյդար Ալիևի միջամտությամբ ԽՍՀՄ գլխավոր դատախազը վերանայեց այդ արգելքը, որպեսզի Արարատի շրջանի և Մասիսի ադրբեջանցիները ոչխար պահեին և մատակարարեին Ադրբեջանին:

Ոլորտին վերաբերող գիտական գրականության մեջ նշվում է հետևյալը. «Ոչխարաբուծության զարգացման հեռանկարների հարցը քննարկելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հանրապետության էկոլոգիական շահերը: Անսիստեմ և ծանրաբեռնված արածեցման դեպքում ոչխարները էրոզիայի են ենթարկում արոտավայրերը: Ելնելով էլ իրավիճակից անհրաժեշտ է պահել ոչխարների գլխաքանակն այն հաշվով, որ «արոտավայրերը արդյունավետ օգտագործվեն»: 1991թ.-ին հանրապետությունում հաշվվում էր 1 մլն գլուխ ոչխար: 2011թ.-ին այս թիվը հասնում էր 511 հազարի, 2013թ.-ին՝ 675 հազարի: Պաշտոնական վերջին տվյալներով՝ հանրապետությունում հաշվառված է 640 հազար գլուխ ոչխար, սակայն մասնագիտական գնահատականներով՝ իրականում սրանց թիվը կազմում է մոտ 700 հազար: «Հայաստանում ոչխարաբուծության զարգացման 2010-2020թթ. ծրագիրը» նախատեսում էր մինչև 2020թ. հանրապետությունում ոչխարների գլխաքանակը հասցնել շուրջ 1 մլն-ի:

Այս ծրագրի հեղինակ, ոլորտի մեծագույն մասնագետ, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը կարծում է, որ ոչխարաբուծության առումով Հայաստանի առավելագույն հնարավորությունը 1.2 մլն-ն է, որից այն կողմ արդեն տնտեսության ու էկոլոգիայի առումով խիստ վտանգավոր է:

2011-2013թթ. վիճակագրությունը (և ոչ միայն) փաստում է, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանում առանց դժվարության սրանց գլխաքանակը հնարավոր է ավելացնել ավելի քան 200 հազարով: Հետևաբար հավանականությունը շատ մեծ է, որ կառավարության աջակցության ծրագրի շրջանակներում ընդամենը մեկ-երկու տարում հանրապետությունում կունենանք կրիտիկական 1-1.2 մլն գլխաքանակը՝ հատկապես, որ շատ մեծ «ճնշում» կա հարևան մուսուլմանական երկրներից հայկական ոչխարի մսի պահանջարկի առումով:

Ավելին, 2010-ականներից սկսած՝ իրանական կողմը ակտիվ բանակցությունների մեջ է Հայաստանի կառավարության հետ Զանգեզուրի արոտավայրերը համատեղ օգտագործելու նպատակով: Հիմա էլ կարծես նրանք այդ մտքից չեն հրաժարվել, իսկ մինչ այդ Հայաստանում «հալալի» սպանդանոցներ են կառուցում, ինչը թերևս ընդունելի է ու անվտանգ: Բայց ինչ քանակների սպանդի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր տարեկան մինչև 500 հազար գլուխ գառան մսի արտահանման մասին: Մինչդեռ նույն Աշոտ Հովհաննիսյանը ոչ վաղ անցյալում նշում էր, որ արտահանման օպտիմալ թիվը 180-200 հազարն է:

Վերջին 10-15 տարիներին մեր տնտեսության համար պատուհաս էր դարձել ձկնաբուծությունը՝ շնորհիվ որի ընդամենը մի քանի ընտանիք տասնյակ միլիոնավոր դոլարներ աշխատեցին՝ երկրին միլիարդների հասնող վնաս պատճառելով: Այնժամ գործող նախագահները, վարչապետները տեղյակ էին, որ իրենց անմիջական թողտվությամբ ու մասնակցությամբ էր տեղի ունենում այդ ամենը: Փող էր պետք: Հիմա «փողի պետքի վտանգը» չկա, բայց սրան փոխարինելու է գալիս ոչխարաբուծությունը. պարզապես այս դեպքում տեղի ունեցողում գերիշխողը չիմացության, հարցի լրջությունը չպատկերացնելու գործոնն է, ինչը, սակայն, չի մեղմում իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում