Երիտասարդ մասնագետներին բնակարանի ձեռքբերման հնարավորություն տալու պետական ծրագիրը ավարտվելու է 2012 թվականին՝ բնակարանով ապահովելով 1300 մարդու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականին բնակարան ձեռք բերելու ցանկություն են հայտնել 6000 հոգի:
Ծրագրի նոր փուլին դիմել է 74 լրագրող, 104 մանկավարժ, 148 բժիշկ, 232 գիտնական՝ մոտ 450 հոգի, որոնցից ընտրվելու է միայն 300-ը: Շենքի կառուցման վայրը դեռ որոշված չէ, սակայն ճարտարապետական նախագիծը արդեն կա: Բնակֆոնդի բախշումը տեղի է ունենալու վիճակահանության միջոցով: Շահառուները պետք է վճարեն 200 հազար դրամ կանխավճար, որից հետո բանկը պետք գնահատի նրանց վարկունակությունը:
Արսեն Քարամյանի խոսքերով՝ այդ բնակարանները 2.1 անգամ շուկայական գնից էժան են, մեկ քառակուսի մետրը՝ 185 հազար դրամ:










































