Շաբաթվա գլխավոր նորությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն էր և դրա շուրջ ծավալված իրադարձությունները: որ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ներկայացան դատարան, որպեսզի հավուր պատշաճի ներկայացնեն Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար իրենց երաշխավորագիրը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ այդ քայլը Բակո Սահակյանի անձնական նախաձեռնությունն է՝ մարդասիրական նպատակներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը, ինչպես շատերը, կարծիք հայտնեց, որ այդ քայլը դիտարկվում է որպես պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշում: «Ակնհայտորեն հակահեղափոխության նոր օջախ է ստեղծվել Արցախում, Հայաստանից տրոհման նախադեպ են ստեղծում և հանդգնություն ունեն գալ Հայաստան և քաղաքական ապտակ հասցնել Հայաստանի իշխանություններին: Փաշինյանը պետք է շատ կոշտ պատասխանի, հասկանա, որ բանը բանից անցել է, և պետք է Արցախի ղեկավարությանը փոխել»:
Քաղաքագետի կարծիքով՝ այս ըմբոստության ետևում բավականին լուրջ ուժեր կան՝ և՛ ներքին, և՛ արտաքին, ինչպես նաև լուրջ կապիտալ, որը պատկանում է հայտնի անձին, որն այսօր որոշակի խնդիրներ ունի: «Շատ վտանգավոր գործընթաց է գնում, որի պատասխանատուն Ն. Փաշինյանն է և ՀՀ իշխանությունները, նրանց թողտվության արդյունքում հակահեղափոխական ռեժիմը պահպանվել է Արցախում: Պետք է այս հարցում սատարել ՀՀ իշխանություններին»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը՝ նաև ընդգծելով, որ «թրի փոխարեն թավիշ ենք օգտագործել․ օձի գլուխը չենք կտրել, եկել է իր թույնի մեջ խեղդի»:
Մանրամասն՝ տեսանյութում: