«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ
նորմալ չէ, որ Մեսսին հետ տվեց Ռումինիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ, բայց նա պարբերաբար է սրտխառնուք ունենում:
«Դա նորմալ չէ, բայց այն չի ազդում Մեսսիի խաղի վրա: Այդպիսի բաներ նրա մոտ պարբերաբար են լինում, որի համար էլ նա նույնիսկ մասնագետների է դիմել: Խնդրի մասին այդպես էլ ոչ մի բան պարզ չդարձավ, բայց դա անհանգստանալու առիթ չի տալիս: Աշխատանքի տեսանկյունից դա նրա վրա ընդհանրապես չի ազդում»,- Մարտինոյի խոսքերն են փոխանցում իսպանական լրատվական գործակալությունները:
Հիշեցնենք, որ Ռումինիա-Արգենտինա ընկերական հանիդպումը տեղի էր ունեցել մարտի 5-ին և ավարտվել էր գոլազուրկ ոչ–ոքի՝ 0-0:






































