Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել

Մոսկվային դուր չի գալիս Քոչարյանի հետ տեղի ունեցողը, բայց Հայաստանի ներքին գործերին միջամտություն չի լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը։

– Պարոն Տրոֆիմչուկ, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը, կա՞ արդյոք Հայաստանի նոր իշխանությունների և Ռուսաստանի միջև փոխըմբռնում։

Ռուսաստանը կցանկանար նոր Երևանի հետ գտնել ամբողջական փոխըմբռնում։ Բայց, ինչպես ինձ թվում է, մինչ այժմ նման բան չկա, համենայնդեպս ամբողջ մեկ տարվա կտրվածքով։ Դրա հետ մեկտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ոճն ամբողջությամբ ի ցույց է դրվել։ Ես այստեղ կբերեի շատ պարզ մի օրինակ՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, այսինքն՝ Հայաստանի դիրքորոշումն այդ կազմակերպության ներսում։ Համարյա նույն ձեռագիրն է երևում բոլոր մնացած ոլորտներում՝ այդ թվում երկկողմ հարաբերությունների հետ կապված։ Մեզ համար անհասկանալի է՝ ո՞ւր է ընդհանուր առմամբ շարժվում Հայաստանը։ Շատ ժամանակ առաջ դրա մասին հարց  հնչեցրեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բայց, օրինակ, ես՝ որպես փորձագետ, դրա վերաբերյալ պատասխան այդպես էլ չլսեցի։  Ղարաբաղի հետ կապված նորից ինչ-որ անորոշ իրավիճակ է, որն անխուսափելիորեն կբերի հերթական ռազմական սրացման։

Իհարկե նկատվում է նաև որոշակի առաջընթաց. օրինակ՝ միջտարածաշրջանային ռուս-հայկական համագործակցությունը։ Բայց այդ  լոկալ հաջողությունները չեն նպաստում, որ հիմնական խնդիրը վերանա։

– Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Ինչպես գիտեք՝ մանրուքները շատ բան են ասում  ամբողջ իրավիճակի մասին։ Մոսկվային դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի և նրա շուրջը։ Հենց այդ պատճառով էլ Երևանը այդ հարցով Մոսկվայի նյարդերի հետ է խաղում։ Իմ կարծիքով՝ դա արվում է  հատուկ և ուղղորդված։ Այդպիսի մանրուքները մեծ հաշվով հարաբերությունների վրա անդրադարձ չեն ունենա, բայց եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես հիմա, ապա անպայման իր անդրադարձը կունենա։ Խնդիրն այն է, որ  «Քոչարյանի գործը» միակը չէ։ Այդ ամենը՝ ներառյալ արդեն հիշատակված ՀԱՊԿ-ի հարցը, աստիճանաբար կուտակվում է և վաղ թե ուշ կպայթի։ Առայժմ Մոսկվան հետևում է տեղի ունեցողին և, կարելի է ասել, սպասում է։ Եվ հարկ է նշել, որ այս ամենի հետ մեկտեղ Մոսկվան չի պատրաստվում միջամտել ներքին գործերին։

– Որպես նախադեպ  հետխորհրդային տարածքում՝ այս գործն ի՞նչ նշանակություն ունի։

– Այս գործն ինքն իրենով նախադեպ է։ Նիկոլ Վովաևիչը փորձարկում է Մոսկվային՝ այն իմաստով, թե որքան հեռուն կարող է գնալ մի շարք կարևոր ուղղություններով։ «Թավշյա հեղափոխությունն» ինքն իրենով բացառիկ ձևաչափ է, էքսկլյուզիվ հետխորհրդային տարածքի համար։ Առաջին անգամ է, որ Ռուսաստանին մոտ որևէ երկրում իշխանություն փոխելու ընթացքում Ռուսաստանի հասցեին որևէ անեծք չի հնչում։ Ամեն ինչ արվում է խաղաղ, լուռ և հանգիստ։ Վրաստանի և Ուկրաինայի տխուր փորձը մանրակրկիտ  հաշվի է առնվել։ Սրա հետ մեկտեղ իրավիճակը կարող է դուրս գալ Հայաստանի իշխանությունների վերահսկողությունից, որովհետև միլիոնավոր հայերի կյանքի բարելավմանը առայժմ հնարավոր չի եղել հասնել, ավելի շուտ՝ հակառակը, չնայած հանրությանը ներկայացվում  են ինչ-որ ձեռքբերումներ՝ ժողովրդավարության բարձրացման հետ կապված, և ոչ ավելին։

Այդ պատճառով հայկական յուրահատուկ «լաբորատոր» փորձարկմանը հետևում են ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի ներսում։ Դրան շատ  մեծ ուշադրությամբ հետևում են նաև Արևմուտքում, որպեսզի հասկանան՝ կարելի՞ է այդ փորձարկումը հետագայում անել որևէ այլ տեղ՝ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակով։ Ինչ վերաբերում է մասնավորապես Քոչարյանի նախադեպին, ապա կրկնեմ. իմ կարծիքով՝ Երևանը միտումնավոր  զայրույթ է առաջացնում, ինքը՝ Քոչարյանը, այստեղ այնքան էլ կարևոր չէ, ինքն ուղղակի փորձարկման ենթարկվեց՝ դառնալով քաղաքական փորձարկման «կենդանի»։

– Եթե Քոչարյանն ազատազրկման դատապարտվի, Մոսկվայի կողմից կլինե՞ն կոնկրետ քայլեր՝ հաշվի առնելով նրա և ՌԴ նախագահ Պուտինի անձնական հարաբերությունները։

Ակնհայտ քայլեր, հստակ պատասխան, իհարկե, չեն լինի՝ նորից ելնելով չմիջամտելու  սկզբունքից։ Բայց տեղի ունեցողն իհարկե նկատելի կլինի, կարձանագրվի, և հասկանալի է, որ կգնահատվի այնպես, ինչպես պետք է։ Դրան պատասխան արձագանքը հետո կլինի՝ շատ անուղղակի ձևով և բոլորովին այլ տեղերում ու այլ հարցերով։ Բայց կարտահայտվի այնպես, որ անձամբ Նիկոլ Վովաևիչին դա դուր չի գա։

Կարևոր է, որ հայ ժողովրդի հետաքրքրություններին այդ ամենով չդիպչեն։ Մոսկվան, ինչպես հայտնի է ժողովրդական ասույթից, երկար է հեծնում, հետո արագ տեղից շարժվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում