Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 8-ին կարճատև այցով ժամանելու է Բաքու։ Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները։
Ակնկալվում է, որ Լավրովը հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության հետ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է հանձնելու ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ադրբեջանական ու հայկական կողմին հասցեագրված Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։
Բաքվից Լավրովը մեկնելու է Երևան։









































