Ղրիմի ընտրական հանձնաժողովը ծրագրում է տպել 2.2 մլն քվեաթերթիկ` մարտի 16-ին կայանալիք հանրաքվեի համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Ղրիմում հանրաքվե անցկացնող ընտրական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևին:
«Մենք մոտավորապես հաշվել ենք, որ քվեաթերթիկների քանակը, որոնք պետք է օգտագործվեն մարտի 16-ին, 2 մլն 200 հազար է: Հենց նման քանակություն է նախատեսվում պատրաստել և օգտագործել հանրաքվեի ժամանակ»,- հայտարարել է Մալիշևը:










































