«Դե!մ եմ» նախաձեռնությունն այսօր իր բողոքի ակցիան անցկացրեց ֆինանսների նախարարության դիմաց: Պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող քաղաքացիները պահանջեցին հանդիպել ֆինանսների նախարարի հետ, սակայն նախարարը ներքև չիջավ: Փոխարենը մասնակիցները դուրս եկան Նալբանդյան փողոց և փակեցին երթևեկելի ճանապարհը:
Քիչ անց սկսվեց հրմշտոց՝ ոստիկանների և քաղաքացիների միջև, առաջինները փորձեցին ուժով հետ հրել բողոքող քաղաքացիներին և բացել փողոցը: Արդյունքում բերման ենթարկվեցին քաղաքացիներ:
Ինչպես մի փոքր ուշ տեղեկացրեց ոստիակության լրատվության վարչությունը, բերման են եթարկվել երեք քաղաքացիներ: Նրանց հանդեպ կիրառվել է վարչական տույժ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի համաձայն:
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի Կենտրոնի ոստիկանություն, որտեղ տեղափոխել էին ակտիվիստներին:
Մի քանի ժամ անց նրանց բաց թողեցին, իսկ ողջ ընթացքում բերման ենթարկվաների աջակիցները վանկարկում էին «Ազատություն», «Դեմ եմ»:
Մանրամասները դիտեք տեսայնութում:










































